14:22  ,  6 նոյեմբերի, 2018

Կոնտեն մեծ փոխհատուցում է պահանջում «Չելսիից»

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անգլիական ակումբից 23 միլիոն եվրո փոխհատուցում է պահանջում պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար:

La Gazzetta Dello Sport-ի համաձայն՝ իտալացի մասնագետը 13 միլիոն պահանջում է իր հեռացման համար, եւս 10 միլիոն՝ իր հեղինակությանը վնաս հասցնելու համար:

«Չելսիում» համաձայն չեն Կոնտեի պահանջների հետ, իսկ ակումբի փաստաբանական բաժինը մարզիչին մեղադրում է մի շարք կարգապահական խախտումների մեջ: Լոնդոնյան ակումբում պնդում են, որ Կոնտեն հաճախ ուշանում էր ասուլիսներից, իր մեքենան ակումբի մարզաբազայում չէր կայանում նախատեսված վայրում եւ խախտել է հովանավորչական պարտականությունները:

Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչը «Չելսին» գլխավորել էր 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի հուլիսի 12-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում