13:57  ,  6 նոյեմբերի, 2018

Արթուր Միրանյանը վերադարձել է «Փյունիկ»

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանը մարզվում է Երեւանի «Փյունիկում», որի հետ դեռ պայմանագիր չի կնքել:

«Հարձակվող Արթուր Միրանյանը մարզվում է «Փյունիկի» հետ, սակայն դեռ պայմանագիր չի ստորագրել: Հույս ունենք՝ 22-ամյա ֆուտբոլիստը շուտով կկարողանա օգնել մեր թիմին»,- ասվում է «Փյունիկի» հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» սան Արթուր Միրանյանը 2017-ի սեպտեմբերին պայմանագիր էր կնքել «Փյունիկի» հետ, որի կազմը լքեց այս տարվա ապրիլին: Նախկինում նա խաղացել է նաեւ մակեդոնական «Վարդարում» եւ Ուկրաինայի պատանեկան հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում