00:28  ,  6 նոյեմբերի, 2018

Վալվերդե. Մեսին կարող է խաղալ, բայց մենք վստահ չենք

Չենք ցանկանում ռիսկի դիմել, ասել է «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն՝ խոսելով թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր մասնակցության մասին Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպմաննը:

«Մենք սպասում ենք բժիշկների վերջնական եզրակացությանը: Նա կարող է խաղալ, բայց մենք վստահ չեն: Մեսին դրական արդյունքներ է ցույց տալիս մարզումների ժամանակ, բայց մենք չենք ցանկանում, որ նա դարձյալ վնասվածք ստանա: Հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Մեսին «Բարսելոնայի» հետ մեկնել է Միլան: Նոյեմբերի 6-ին կայանալիք «Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:59-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում