12:40  ,  5 նոյեմբերի, 2018

2 տարի անց Ջոկովիչը դարձյալ գլխավորեց համաշխարհային դասակարգումը, Խաչանովը՝ աշխարհի 11-րդ ռակետ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) նոյեմբերի 5-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակը գլխավորել է սերբ Նովակ Ջոկովիչը, որը շրջանցել է իսպանացի Ռաֆայել Նադալին ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

31-ամյա Ջոկովիչը 2 տարվա ընդմիջումից հետո դարձյալ գլխավորեց համաշխարհային դասակարգման աղյուսակը: Բացի այդ, 2000 թվականից հետո առաջին անգամ մրցաշարջանը լավագույն 20-ից դուրս սկսած թենիսիստը բարձրանում է առաջին տեղ: 18 տարի առաջ այդպիսի հաջողություն էր ունեցել ռուսաստանցի Մարատ Սաֆինը, որը մրցաշրջանը սկսել էր համաշխարհային դասակարգման 38-րդ տեղում եւ դարձել էր առաջին ռակետ: Ջոկովիչն այս մրցաշրջանը սկսել էր ATP-ի 22-րդ տեղում:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը Փարզիում անցկացված «Մասթերս-100» շարքի մրցաշարի եզրափակիչում Նովակ Ջոկովիչի նկատմամբ հաղթանակից հետո առաջադիմել է 7 աստիճան եւ առաջին անգամ դարձել աշխարհի 11-րդ ռակետ: Նախօրեին մոսկվացի 22-ամյա թենիսիստը չորրորդ տիտղոսն էր նվաճել կարիերայում եւ առաջինը՝ «Մասթերս» շարքի մրցաշարերում:

Կանանց դասակարգման առաջատարը շարունակում է մնալ ռումինացի Սիմոնա Հալեպը, իսկ ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանն առաջադիմել է 5 աստիճան եւ հայտնվել 105-րդ տեղում:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 8045 միավոր
2 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 7480
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) –  6020
4 (4). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) – 5300
5 (5). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) – 5085
6 (6). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) – 4310
7 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 4050
8 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 3895
9 (11). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) – 3390
10 (9). Ջոն Իզներ (ԱՄՆ) – 3155
11 (18). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2835

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 6921
2 (2). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 5875
3 (3). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 5586
4 (4). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5350
5 (5). Նաոմի Օսակա (Ճապոնիա) - 5115
6 (6). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) - 5023
7 (7). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 4630
8 (8). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 4465
9 (9). Կիկի Բերտենս (Հոլանդիա) - 4335
10 (10). Դարիա Կասատկինա (Ռուսաստան) - 3415

105 (109). Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան) - 614

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում