21:52  ,  4 նոյեմբերի, 2018

Մորատայի դուբլը հաղթանակ պարգեւեց «Չելսիին»

Անգլիական Պրեմյեր լիգայի 11-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի դուբլի օգնությամբ 3:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:

Այս հաղթանակի շնորհիվ «Չելսին» 27 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին», որն այս տուրում ոչ ոքի էր խաղացել Լոնդոնի «Արսենալի» հետ: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 29 միավոր:

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 3:1

Ալվարո Մորատա, 32, 65, Պեդրո, 70 – Անդրոս Տաունսենդ, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում