11:27  ,  4 նոյեմբերի, 2018

Գեղամ Հարությունյանի առաջին գոլը Ղազախստանի առաջնությունում

Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Գեղամ Հարությունյանն առաջին գոլն է խփել ֆուտբոլի Ղազախստանի առաջնությունում: 32-րդ տուրում Կարագանդայի թիմը 2:1 հաշվով տնային հաղթանակ է տարել «Տոբոլի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացել է Գեղամ Հարությունյանը, որն այս ամռանը «Գանձասար-Կապանից» է տեղափոխվել ղազախական ակումբ:

Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողը «Շախտյորում» հանդես է գալիս վարձակալությամբ, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Գանձասար-Կապանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում