01:35  ,  4 նոյեմբերի, 2018

Լուիս Սուարեսի դուբլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ռայո Վալյեկանոյի» հետ եւ առավելության հասավ 3:2 հաշվով:

Հաշիվը բացեց կատալոնական թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, սակայն հետագայում դաշտի տերերը երկու գոլ խփեցին եւ մինչեւ վերջին րոպեները պահպանում էին առավելությունը: 87-րդ րոպեին «Բարսելոնայից» հաշիվը հավասարեցրեց ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն, որն օգտագործեց իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի փոխանցումը, իսկ 90-րդ րոպեին Սուարեսը դուբ ձեւակերպեց՝ հաղթանակ պարգեւելով չեմպիոններին:

«Բարսելոնան» 24 միավորով առաջին տեղում է եւ 4-ական միավոր առաջ է Մադրիդի «Աթլետիկոյից» եւ «Ալավեսից»:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Բարսելոնա»՝ 2:3 (տեսանյութ)

Խոսե Անխել Պոսո, 35, Ալվարո Գարսիա, 57 - Լուիս Սուարես, 11, 90, Ուսման Դեմբելե, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում