17:49  ,  3 նոյեմբերի, 2018

Պրիմերա. «Աթլետիկոն» չկարողացավ հաղթել հետնապահին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Լեգանեսում մրցեց համանուն թիմի հետ եւ վերջնամասում բաց թողեց հաղթանակը: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում 69-րդ րոպեին հաշիվը  բացեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, սակայն 82-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը՝ 1:1:

«Աթլետիկոն» 20 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Լեգանեսը» 9 միավորով 18-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լեգանես» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Գիդո Կարիլյո, 82 - Անտուան Գրիզման, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում