18:14  ,  29 հոկտեմբերի, 2018

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի». Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» կընդունի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Բուքմեյքերներն ավելի բարձր են գնահատում հյուրերի հաղթանակի հնարավորությունները՝ 1.70: «Տոտենհեմի» հաղթանակն ունի 5.20 գործակիցը, ոչ ոքին՝ 4.20:

Հոկտեմբերի 29-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:55-ին:

«Մանչեսթեր Սիթին» 9 խաղից հետո 23 միավորով երրորդն է, «Տոտենհեմը» 5-րդն է՝ 21 միավոր: Առաջատար «Լիվերպուլը» 10 խաղում վաստակել է 26, «Չելսին»՝ 24 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում