Անգլիայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին՝ 2:2:
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ սերբ կիսապաշտպան Լուկա Միլիվոեւիչը, որը երկու գոլերն էլ խփեց 11 մետրանոցից:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ:
Ընդհատվեց «Արսենալի» անընդմեջ հաղթանակների շարքը, որը կազմեց 11 հանդիպում:
Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում վստահ առավելությամբ պարտության մատնեց «Բարնլիին»՝ 4:0:
«Չելսին» 24 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 2 միավոր: «Մանչեսթեր Սիթին» 9 խաղից հետո 23 միավորով երրորդն է: «Արսենալն» ունի 22 միավոր եւ չորրորդն է:
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Արսենալ»՝ 2:2 (տեսանյութ)
Լուկա Միլիվոեւիչ, 45+1, 11մ, 82, 11մ - Գրանիտ Ջակա, 51, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 56
«Բարնլի» - «Չելսի»՝ 0:4 (տեսանյութ)
Ալվարո Մորատա, 22, Ռոս Բարքլի, 57, Վիլիան, 62, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում