23:22  ,  27 հոկտեմբերի, 2018

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Քրիսթալ Փելասի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 10-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա Ունաի Էմերիի գլխավորած թիմի փոխարինողների թվում:

«Արսենալ». Բերնդ Լենո, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Սոկտրատիս Պապաստատոպուլոս, Նաչո Մոնրեալ, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Աարոն Ռեմզի, Ալեքսանդր Լյակազեթ։

Հոկտեմբերի 28-ին «Քրիսթալ Փելասի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 17:30-ին: Պրեմյեր լիգայի նախորդ 7 տուրերում «Արսենալը» միավոր չի կորցրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում