16:07  ,  26 հոկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանը՝ Unicef-ի հոլովակում

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Unicef բարեգործական հիմնադրամի ֆիլմում: 29-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում դրվագ է հրապարակել այդ ֆիլմից:

«Նոր կինոնկար: Սահմանափակ կարողություններով երեխաները պետք է մաս կազմեն իրենց ընտանիքների առօրյայում, այլ ոչ թե առանձնացվեն հասարակությունից»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Unicef-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով