23:15  ,  23 հոկտեմբերի, 2018

Հռոմում բախվել են «Ռոմայի» եւ ԲԿՄԱ-ի ֆանատները, կան տուժածներ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Ռոմա» - «ԲԿՄԱ Մոսկվա» հանդիպումից առաջ իտալական եւ ռուսական ակումբների ֆանատները բախվել են Հռոմում, հաղորդում է ANSA-ն: Իտալիայի մայրաքաղաքի «Օլիմպիական» ստադիոնի մոտ դանակահարվել է ռուս ֆուտբոլասեր, եւս երկուսը դաժան ծեծի է ենթարկվել: Ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել ջրցան մեքենա: ԲԿՄԱ-ի երկու եւ «Ռոմայի» մեկ ֆանատ ձերբակալվել է:

Բացի այդ Հռոմի մետրոպոլիտենի կայարաններից մեկում գերբեռնված շարժասանդուղքի արագացման հետեւանքով տուժել են մոտ 20 ռուս ֆուտբոլասերներ: 

«Ռոմա» - ԲԿՄԱ հանդիպումը մեկնարկել է Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում