Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական դաշտում ոչ ոքի է խաղացել «Դարմշտադտի» հետ՝ 1:1:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման եւ գոլային փոխանցման հեղինակ դարձել 55-րդ րոպեին:
10-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 15 միավորով 9-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում