Սարգիս Ադամյանի գոլային փոխանցումը «Յան Ռեգենսբուրգին» օգնել է ոչ ոքի խաղալ

12:04   22 հոկտեմբերի, 2018

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական դաշտում ոչ ոքի է խաղացել «Դարմշտադտի» հետ՝ 1:1:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման եւ գոլային փոխանցման հեղինակ դարձել 55-րդ րոպեին:

10-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 15 միավորով 9-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։