Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ դուրս գալ Լյուքսեմբուրգում ընթացող թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Երրորդ շրջանում հայ մարզուհին 1:6, 4:6 հաշվով պարտվեց ուկրաինուհի Դայանա Յաստրեմսկայային: Թենիսիստուհիները կորտում անցկացրին 1 ժամ:
Եզրափակիչի ուղեգիրը Յաստրեմսկայան կվիճարկի շվեյցարացի Բելինդա Բենչիչի հետ:
Հիշեցնենք, որ WTA-ի դասակարգման 124-րդ համար Գասպարյանը նախորդ 2 փուլերում հաղթել էր հույն Մարիա Սակարիին ու սլովակ Դանիլա Յակուպովիչին:
215 590 եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի հոտեմբերի 20-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում