12:47  +04,  18 հոկտեմբերի, 2018

Հայ բազկամարտիկները երկրորդ ոսկե մեդալն են նվաճել Թուրքիայում

Թուրքական Անթալիայում անցկացվող բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերոբ Աբրահամյանը չեմպիոնի կոչումը նվաճել է հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում: Նա ամենաուժեղն է եղել մինչեւ 85 կգ քաշային կարգում, որի եզրափակիչում հաղթել է ռուս մարզիկի:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Դադիկյանը Անթալիայում ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի երիտասարդական առաջնության 90+ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ