«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Կատալոնական ակումբը մտադիր է համաձայնագիրը երկարաձգել նվազագույնը մեկ տարով: «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է, որ Մեսին կարիերան ավարտի «Նոու Կամպում»:
Լիոնել Մեսիին 2003 թվականից է «Բարսելոնայի» համակարգում: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 11 խաղի, դարձել 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում