AAALLLLLEEEEXIIIIIISSSSS! #MUFC #MUNNEW pic.twitter.com/XuWDDNkFay
— Manchester United (@ManUtd) 6 октября 2018 г.
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց հետնապահներից «Նյուքասլին», որն առաջին 10 րոպեում երկու գոլ խփեց: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը միայն վերջնամասում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը:
Իսպանացի Խուան Մատան ու ֆրանսիացի Անտոնի Մարտիալը 70-րդ եւ 76-րդ րոպեներին վերականգնեցին հավասարությունը, իսկ վերջին րոպեին չիլիացի Ալեքսիս Սանչեսը հաղթանակ պարգեւեց մանչեսթերյան թիմին:
«Մանչեսթեր Յունայթեդը» 11 միավորով 11-րդ տեղում է: «Նյուքասլը» 3 միավորով 18-րդն է:
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 3:2 (տեսանյութ)
Խուան Մատա, 70, Անտոնի Մարտիալ, 76, Ալեքսիս Սանչես, 90 – Ռոբերտ Քենեդի, 7, Յոսինորի Մուտո, 10
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում