«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը: Մեսին լավագույնն էր ճանաչվել նաեւ առաջին տուրում:
Հիշեցնենք, որ երկրորդ տուրում «Բարսելոնան» Լոնդոնում 4:2 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», Մեսին դարձել է դուբլի հեղինակ:
Այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաեւ Նեյմարը (ՊՍԺ), Պաուլո Դիբալան («Յուվենտուս») եւ Էդին Ջեկոն («Ռոմա»):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում