20:01  ,  4 հոկտեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. «Արսենալի» մեկնարկային կազմը «Ղարաբաղի» դեմ խաղում

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի արտագնա խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի հետ չի մեկնել Բաքու:

«Արսենալ». Բերնդ Լենո, Շտեֆան Լիխտշտայներ, Ռոբ Հոլդինգ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Նաչո Մոնրեալ, Մոհամեդ Էլ-Նենի, Մատեո Գենդուզի, Սեադ Կոլաշինաց, Ալեքս Իվոբի, Էմիլ Սմիթ Ռոու, Դենի Ուելբեք:

Հոկտեմբերի 4-ին կայանալիք «Ղարաբաղ» - «Արսենալ» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում