19:07  ,  2 հոկտեմբերի, 2018

Հայաստանի առաջնության եւ գավաթի խաղերը կսկսվեն լռության րոպեով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ, Հայաստանի գավաթի խաղարկության՝ հոկտեմբերի 3-ին եւ 4-ին կայանալիք հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգիչ, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի, հայտնում է ՀՖՖ կայքը:

Լռության րոպե կլինի նաեւ «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հոկտեմբերի 3-ին կայանալիք Հայաստանի Բարձրագույն խմբի հետաձգված հանդիպումից առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում