00:45  ,  29 սեպտեմբերի, 2018

Ռոնալդու. Այդ կինը ցանկանում է իմ անվան հաշվին փառք ձեռք բերել

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է նորությունը, որ ԱՄՆ-ի բնակչուհի Քեթրին Մայորգան իրեն մեղադրել է բռնաբարության մեջ:

«Դա սուտ է: Այդ կինը ցանկանում է իմ անվան հաշվին փառք ձեռք բերել: Այդպիսի իրավիճակները իմ աշխատանքի մի մասն է»,- Ռոնալդուն ասել է Ինստագրամի ուղիղ եթերում:

Քեթրին Մայորգայի հաղորդման համաձայն՝ բռնաբարությունը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում:

Անցած տարի Spiegel-ը գրել է, որ Ռոնալդուն 2010թ. հունվարին վճարել է 375 հազար դոլար բռնաբարության մեղադրանքից խուսափելու համար: 2009թ. հունիսին Ռոնալդուն եղբոր եւ քրոջ հետ հանգստացել է Լաս Վեգասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English