Անգլիայի առաջնության 6-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց «Սաութհեմփթոնի» հետ: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով եւ 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 5:0 հաշվով պարտության մատնեց «Քարդիֆին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը «Լիվերպուլից» հետ է 2 միավոր:
«Մանչեսթեր Յունայթեդը» տանը չկարողացավ հաղթանակ տանել «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած թիմը բավարարվեց 1 միավորով: Թիմերը մեկական գոլ փոխանակեցին: «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով 6-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր
«Լիվերպուլ» - «Սաութհեմփթոն»՝ 3:0 (տեսանյութ)
Ուեսլի Հուդտ, 10, ինքնագոլ, Ժոել Մատիպ, 21, Մոհամեդ Սալահ, 45+3
«Քարդիֆ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:5 (տեսանյութ)
Սերխիո Ագուերո, 32, Բեռնարդու Սիլվա, 35, Իլկայ Գյունդոգան, 44, Ռիյադ Մահրեզ, 67, 89
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:1 (տեսանյութ)
Ֆրեդ, 18 - Ժոաու Մուտինյու, 53
«Ֆուլհեմ» - «Ուոթֆորդ»՝ 1:1
Ալեքսանդր Միտրովիչ, 78 – Անդրե Գրեյ, 2
«Բարնլի» - «Բորնմութ»՝ 4:0
Մատեյ Վիդրա, 39, Աարոն Լենոն, 41, Էշլի Բարնս, 83, 88
«Քրիսթալ Փելաս» - «Նյուքասլ»՝ 0:0
«Լեսթեր Սիթի» - «Հադերսֆիլդ»՝ 3:1
Կելեչի Իհեանաչո,19, Ջեյմս Մեդիսոն, 66, Ջեյմի Վարդի, 75 - Մատիաս Զանկա Յորգենսեն, 5
«Բրայթոն» - «Տոտենհեմ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում