00:55  +04,  20 սեպտեմբերի, 2018

ՉԼ. «Յուվենտուսը» Ռոնալդուի հեռացումից հետո 2 գոլ խփեց եւ հաղթեց, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերը:

H խմբում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց իսպանական «Վալենսիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: 29-րդ րոպեից «Յուվենտուսը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Ոչ մարզական վարքի համար հեռացվեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը կարիերայում ընթացքում առաջին անգամ հեռացվեց Չեմպիոնների լիգայում: Դրանից հետո երկու անգամ «Վալենսիայի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց: Երկուսն էլ դիպուկ իրացրեց բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը:

Խմբի մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Շվեյցարիայում շանս չտվեց «Յանգ Բոյզին»՝ 3:0:

F խմբում անակնկալ մատուցեց ֆրանսիական «Լիոնը», որը մրցակցի խաղադաշտում առավելության հասավ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ 2:1:

G խմբում Մադրիդի «Ռեալը» խնդիրներ չունեցավ իտալական «Ռոմայի» հետ դիմակայությունում՝ 3:0:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

E խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:2

Ռոբերտ Լեւանդովսկի, 10, Ռենատու Սանշեշ, 54

«Այաքս» (Հոլանդիա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 3:0

Նիկոլաս Տալյաֆիկո, 46, 90, Դոնի վան դե Բեկ, 77

F խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:2 (տեսանյութ)

Բեռնարդո Սիլվա, 67 - Մաքսվել Կորնե, 26, Նաբիլ Ֆեկիր, 43

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 2:2

Իսմաիլի, 27, Մայկոն, 81 – Ֆլորիան Գրիլիչ, 6, Հովարդ Նորդվեյթ, 38

G խումբ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 3:0 (տեսանյութ)

Իսկո, 45, Գարեթ Բեյլ, 58, Մարիանո, 90+2

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 2:2

Միխալ Կրմենչիկ, 29, 41 – Ֆյոդոր Չալով, 49, Նիկոլա Վլասիչ, 90+5, 11մ

H խումբ

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:3 (տեսանյութ)

Պոլ Պոգբա, 35, 44, 11մ, Անտոնի Մարտիալ, 66

«Վալենսիա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:2 (տեսանյութ)

Միրալեմ Պյանիչ, 45, 11մ, 51, 11մ

Չիրացված 11մ՝ Դանիել Պարեխո («Վալենսիա»), 90+6

Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...