Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալեց «Փյունիկին», որն առավելության հասավ 2:1 հաշվով:
«Փյունիկը» 15 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Լոռիից»: «Ալաշկերտը» 10 միավորով 5-րդ տեղում է:
Հայաստանի առաջնություն, երկրորդ տուրից հետաձգված խաղ
«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:2
Ղուկաս Պողոսյան, 63, 11մ - Պետրոս Ավետիսյան, 16, Մասիմ Ժեստոկով, 74
Հեռացումներ՝ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), 72, երկրորդ դեղին քարտ - Վիտալի Ստեժկո («Փյունիկ»), 45+1, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում