12:27  ,  18 սեպտեմբերի, 2018

Ուիլշիրը վիրահատվել է եւ բաց կթողնի 6 շաբաթ

«Վեստ Հեմի» անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը վիրահատվել է: Նա ոտնաթաթի վնասվածք էր ստացել: 26-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ, հաղորդում է Sky Sports-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուիլշիրը մասնակցել է չորս հանդիպման, ստացել է երկու դեղին քարտ:

Հիշեցնենք, որ 2008-2018 թվականներին Ուիլշիրը եղել է Լոնդոնի «Արսենալի» խաղացող: Նա այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակում երեք տարվա պայմանագիր կնքեց «Վեստ Հեմի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում