00:28  ,  18 սեպտեմբերի, 2018

ՉԼ. «Բանանցի» գլխավոր մարզիչը եղել է ԲԿՄԱ-ի առաջին գոլի հեղինակը խմբային փուլերում

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկից առաջ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է մասնակից ակումբների առաջին գոլերի հեղինակներին խմբային փուլերի պատմության մեջ:

Մոսկվայի ԲԿՄԱ-ի առաջին գոլը խփել է այժմ Երեւանի «Բանանցը» գլխավորող Իլշատ Ֆայզուլինը, նա 1993-ին գրավել է ֆրանսիական «Մարսելի» դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում