17:28  ,  8 սեպտեմբերի, 2018

Արթուր Ալեքսանյանը պարտվել է տուշեով

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անակնկալ պարտություն է կրել Լեհաստանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում:

97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը 2 հաղթանակներից հետո կիսաեզրափակիչում տուշեով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ալեքսանյանը սեպտեմբերի 8-ին կհանդիպի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախիլաշվիլուն:

55 կգ քաշային Նորայր Հակոբյանը եւ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դուրս են եկել եզրափակիչ: Սեպտեմբերի 8-ին Հակոբյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի Նեդյալկո Պետրովի հետ, իսկ Սարգսյանի մրցակիցը կլինի բուլղարացի Նիկոլայ Վիչեւը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում