14:06  ,  7 սեպտեմբերի, 2018

3 հայ բռնցքամարտիկներ արծաթե մեդալներ են նվաճել ուսանողական աշխարհի առաջնությունում

Ռուսաստանի Էլիստա քաղաքում անցկացվող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտել է 3 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալով:

56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են եզրափակիչում եւ բավարարվել երկրորդ տեղով:

Կանանց մրցաշարում Անուշ Գրիգորյանը պարտություն էր կրել կիսաեզրափակիչում եւ արժանացել բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում