Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը նվաճել է Ավստրիայում անցկացված «Ինսբուրգ Օփեն» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը:
Հարությունյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ գրավել առաջին տեղը: Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 80 շախմատիստներ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր եւ 17 միջազգային վարպետ:
Այդ հաղթանակի շնորհիվ Գեւորգ Հարությունյանը 22 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, փոխանցում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում