Բելգրադում ավարտին է մոտենում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
74 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում պարտվեց աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովին, որը հետագայում հասավ եզրափակիչ, իսկ Ջուլֆալակյանը երկու գոտեմարտերում հաղթելուց հետո ուկրաինացի Դմիտրո Պուշկովի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար:
66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում պարտվեց բելառուս Յարոսլավ Կարդաշին եւ դուրս մնաց պայքարից:
84 կգ քաշային կարգում Հրաչ Հովհաննիսյանը եւս պայքարն ավարտեց 1/8 եզրափակիչում: Մրցակիցը էստոնացի Էերիկ Ապսն էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի 
18:32 , 24 հոկտեմբերի
17:23 , 24 հոկտեմբերի
13:36 , 24 հոկտեմբերի 
12:58 , 24 հոկտեմբերի