17:04  ,  3 սեպտեմբերի, 2018

FIFA The Best. Տարվա լավագույն խաղացողի մրցանակի թեկնածուները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը։

FIFA The Best–ին հավակնում են Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն անցած մրցաշրջանում Արքայական ակումբի հետ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, մրցաշարի լավագույն ռմբարկու եւ աշխարհի ակումբային չեմպիոն։

Եռյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը։

12 տարում առաջին անգամ թեկնածուների եռյակում չկա «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

The Best FIFA Football Awards–ի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 24–ին Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում