22:24  ,  1 սեպտեմբերի, 2018

«Սելտան» շանս չտվեց Մադրիդի «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ հյուրընկալվեց Վիգոյի «Սելտային» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով:

Գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Մաքսիմիլիանո Գոմեսը: Աչքի ընկավ նաեւ իսպանացի հարձակվող Յագո Ասպասը: Վերջնամասը «Աթլետիկոն» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով:

«Սելտան» 7 միավորով ընթացիկ առաջատարն է, որին շրջանցելու հնարավորություն ունեն միայն «Ռեալն» ու «Բարսելոնան»: «Աթլետիկոն» 4 միավորով 10-րդն է:

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Սելտա» - «Աթլետիկո»՝ 2:0 (տեսանյութ)

Մաքսիմիլիանո Գոմես, 46, Յագո Ասպաս, 52

Հեռացում՝ Ստեֆան Սավիչ («Աթլետիկո»), 70, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում