Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքը:
«Ես ակնկալում էի բարդ խումբ, եւ մենք ստացանք բարդ խումբ: Բայց Չեմպիոնների լիգայում այլ կերպ չի լինում: Սա աշխարհի լավագույն ակումբային մրցաշարն է, այդ պատճառով էլ այստեղ ապրիորի պետք է բարդ լինի:
ՊՍԺ-ն աշխարհի ամենագրավիչ թիմերից է: Կարծում եմ՝ նրանց նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթն է: Մեզ սպասվում է երկու հետաքրքիր հանդիպում: «Նապոլիին» հաղթել ենք նախապատրաստական փուլում, բայց առաջիկա խաղերը կլինեն բացարձակապես այլ կարգի»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ C խմբում «Լիվերպուլի» մրցակիցներն են ՊՍԺ-ն, «Նապոլին» եւ «Ցրվենա Զվեզդան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում