16:07  ,  30 օգոստոսի, 2018

Ռաֆայել Նադալ. Կարեն Խաչանովը շատ բարդ մրցակից է

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալն անդրադարձել է ռուսաստանցի 22-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովին, որի հետ խաղալու է Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում:

«Նա շատ բարդ մրցակից է: Խաչանովը հրաշալի խաղացող է՝ երիտասարդ եւ ուժեղ: 3 շաբաթ առաջ ես նրա դեմ խաղացել եմ Տորոնտոյում, ստացվեց ծանր մրցախաղ: Ինձ համար շատ հետաքրքիր է դարձյալ հանդիպել նրան: Հուսով եմ՝ կստացվի լավ հանդիպում: Հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է խաղամ շատ լավ»,- իսպանացի թենիսիստի խոսքը մեջբերում է АТР-ի կայքը:

Հիշեցնենք, որ US Open-ի առաջին ու երկրորդ շրջանում Ռուսաստանի առաջին ռակետ Խաչանովը 3 սեթում հաղթել է իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինոլասին եւ իտալացի Լորենցո Սոնեգոյին:

US Open-ը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարն է: Հաղթողի տիտղոսը պաշտպանում է Ռաֆայել Նադալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում