Անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ (տեսանյութ):
Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերն ընդմիջումից հետո առաջ անցան մրցակցի ինքնագոլի շնորհիվ: Խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց փոխարինման դուրս եկած անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը:
Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:
Սա պաշտոնական խաղերում իսպանացի մասնագետ Ունաի Էմերի առաջին հաղթանակն էր «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերում «Արսենալը» պարտվել է գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» (0:2) ու «Չելսիին» (2:3): «Չելսիի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Անգլիայի առաջնություն, երրորդ տուր
«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 3:1
Նաչո Մոնրեալ, 30, Իսա Դիոպ, 70 (ինքնագոլ), Դենի Ուելբեկ, 90+2 – Մարկո Արնաուտովիչ, 25
«Բորնմութ» - «Էվերտոն»՝ 2:2
Ջոշուա Քինգ, 74 (11մ), Նատան Ակե, 80 – Թեո Ուոքոտ, 56, Մայքլ Քին, 66
Հեռացումներ՝ Ադամ Սմիթ, 62 – Ռիչարլիսոն, 41
«Հադերսֆիլդ» - «Կարդիֆ»՝ 0:0
Հեռացում՝ Ջոնաթան Հոգ, 66 («Հադերսֆիլդ»)
«Սաութհեմփթոն» - «Լեսթեր»՝ 1:2
Ռայան Բերտրանդ, 52 – Դեմարայ Գրեյ, 56, Հարի Մագուայեր, 90+2
Հեռացում՝ Պյեր-Էմիլ Հոյբերգ, 77 («Սաութհեմփթոն»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում