Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն» ջանքեր են գործադրում այս ամիս Լոնդոնի «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի տրանսֆերն իրականացնելու համար, հաղորդում է AS-ը: Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո:
«Աթլետիկոն» պաշտպան է փնտրում Ֆիլիպե Լուիսի հնարավոր տրանսֆերի ֆոնին: Նրան ցանկանում է ձեռք բերել Փարիզի ՊՍԺ-ն:
Մարկոս Ալոնսոն «Ռեալի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է մեկ հանդիպում: Մինչեւ «Չելսի» տեղափոխվելը հանդես է եկել «Բոլթոնում», «Ֆիորենտինայում» եւ «Սանդերլենդում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում