Տեսանյութում ներկայացված են «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղում:
«Չելսիի» խաղադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագն անցկացրել էր ամբողջ հանդիպումը եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, սակայն «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով եւ առանց միավորի 17-րդ տեղում է:
Opta-ի համաձայն՝ «Արսենալի» կազմում անցկացրած Պրեմյեր լիգայի 13 խաղերում Հենրիխ Մխիթարյանը ներգրավված է եղել 8 գոլերում` դառնալով 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Keep 'em coming, @HenrikhMkh #CHEARS pic.twitter.com/6mY68oSrG5
— Arsenal FC (@Arsenal) August 18, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում