13:29  ,  18 օգոստոսի, 2018

Ռոնալդուն երգել է նոր ակումբակիցների համար

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն երգել է նոր թիմակիցների համար: Տեսանյութը հրապարակել է իտալական թիմի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը:

Պորտուգալացի ֆուտբոլիստի նորամուտն Իտալիայի առաջնությունում սպասվում է օգոստոսի 18-ին: Առաջին տուրում «Յուվենտուսը» կհյուրընկալվի «Կյեւոյին»:

Հիշեցնենք, որ 2009-2018 թվականներին Մադրիդի «Ռեալում» հանդես եկած 33-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English