15:08  ,  16 օգոստոսի, 2018

«Բարսելոնայի» գեղեցիկ գրոհն ու գոլը

«Բարսելոնայի» ու արգենտինական «Բոկա Խունիորսի» միջեւ նախօրեին կայացած խաղում կատալոնական ակումբի գոլերից մեկը ստացվել է տպավորիչ: Բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան աչքի է ընկել գեղեցիկ գրոհի արդյունքում:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:0 հաշվով եւ նվաճել Ժոան Գամպերի անվան գավաթը։ Կատալոնացիներից աչքի էին ընկել նաեւ թիմի նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Մալկոմը եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում