Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը US Open-ում հանդես կգա Nike ընկերության նոր համազգեստով: Համազգեստի դիզայներն է Off-White բրենդի հիմնադիր, Louis Vuitton-ի տղամարդու հագուստի գծով կրեատիվ տնօրեն Վիրջիլ Աբոլոն, փոխանցում է Off-White-ի մամուլի ծառայությունը:
Համազգեստի առաջին տարբերակը սեւ է, իսկ երկրորդը՝ լավանդայի գույն: Ամերիկացի թենիսիստուհին հանդես կգա Nike Court Flare մարզական կոշիկներով:
Սերենա Ուիլյամսի համազգեստի գինը 500 դոլար է եւ ԱՄՆ-ում կվաճառվի Nike-ի ոչ բոլոր խանութներում: US Open-ն անցկացվելու է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 9-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում