14:21  ,  13 օգոստոսի, 2018

Չճանաչված երկրների Եվրոպայի Գավաթն՝ Արցախում

Չճանաչված երկրների ֆուտբոլային ասոցիացիների կոնֆեդերացիայի (Confederation of Independent Football Associations) որոշմամբ, ֆուտբոլի Եվրոպայի Գավաթը 2019 թվականին կանցկացվի Արցախի Հանրապետությունոը: Այդ մասին հայտնում է Արցախի ֆուտբոլային լիգայի ֆեյսբուքյան էջը:

Conifa Europe-ն այդ որոշումը կայացրել է ֆուտբոլի Եվրոպական ասոցացիաների համաժողովում: Մրցաշարը անցկացվելու է Արցախում 2019թ. հունիսին:

Անցած ամիս Conifa Europe-ի ներկայացուցիչները Ստեփանակերում հանդիպել էին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել մրցաշարի անցկացման հնարավորությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում