Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն բանակցել է Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության հետ, հաղորդում է Tuttosport-ը: Կողմերը քննարկել են ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը Իտալիա:
Մարսելոն ցանկանում է հանդես գալ «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նրանք «Ռեալում» միասին խաղացել են 2009 թվականից:
Իսպանիայի անցած առաջնությունում Մարսելոն մասնակցել է 28 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում