Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդեկորնը» արտագնա խաղում 1։2 հաշվով պարտվել է ռուսական «Ուֆային»։ Հյուրերի կազմում 80-րդ րոպեին հաշիվը կրճատել է հայ հարձակվող, 30-ամյա Ալեքսանդր Կարապետյանը։
Կարապետյանը խաղացել է առանց փոխարինման։
«Ուֆայի» մեկնարկային կազմում է եղել և առանց փոխարինման է խաղացել Դենիս Թումասյանը։
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում