19:00  ,  9 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտի» մեկնարկային կազմը  

Հայտնի է Հայաստանի չեմպիոն, Երևանի «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում: Մրցակիցը ռումինական «Կլուժն» է։

«Ալաշկերտ»․ Օգնեն Չանչարևիչ, Տարոն Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Եդիգարյան, Օլիվեր Պրաժնովսկի, Գուստավո Մարմենտինի, Ժեֆերսոն, Արթուր Եդիգարյան, Ուորոշ Նենադովիչ, Արտակ Գրիգորյան։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կսպասարկի ուկրաինացի մրցավարական խումբը: Գլխավոր մրցավարն է Սերգեյ Բոյկոն, որին եզրերում կօգնեն Վիկտոր Մատիաշն ու Ալեքսանդր Վոյտյուկը:

Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

«Ալաշկերտի» ու Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիայի» (Վարշավա) ու Լյուքսեմբուգի «Դյուդելանժի» միջեւ դիմակայության հաղթողի հետ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով