12:51  ,  9 օգոստոսի, 2018

Աշխարհի ամենաթանկ դարպասապահի աշխատավարձը

Աշխարհի ամենաթանկ դարպասապահ Կեպա Արիսաբալագան կդառնա Լոնդոնի «Չելսիի» ամենաբարձր վարձրատրությամբ խաղացողներից մեկը:

Անգլիական ակումբի հետ 7 տարվա պայմանագիր կնքած Կեպա Արիսաբալագան տարեկան կստանա 10 միլիոն ֆունտ ստերլինգ:

«Չելսիում» Արիսաբալագան կփոխարինի 2018թ. աշխարհի առաջնության լավագույն դարպասապահ Տիբո Կուրտուային, որը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալին»:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբն իսպանացի ֆուտբոլիստի համար Բիլբաոյի «Աթլետիկին» վճարել է 80 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում