00:20  ,  8 օգոստոսի, 2018

«Բորմունտի» ռեկորդային տրանսֆերը  

Կոլումբիայի հավաքականի և իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Ջեֆերսոն Լերման կարիերան կշարունակի «Բորմունտում», հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Բորմունտի» պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Բրիտանական մամուլը գրում է, որ Լերմայի համար, որը կնքել է 5 տարվա պայմանագիր, վճարվել է 28 միլիոն եվրո։

Լերման Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցեց ԱԱ-2018-ին, որտեղ հասավ մինչև 1/8 եզրափակիչ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English