18:45  ,  3 օգոստոսի, 2018

Գվարդիոլա․ Սարիի մտքերի շնորհիվ մենք առաջընթաց կգրանցենք  

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան խոսել է Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ, իտալացի Մաուրիցիո Սարիի մասին։ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 5-ին կհանդիպեն Անգլիայի Սուպերգավաթի խաղում։

«Ուրախ եմ, որ նման մակարդակի մարզիչ է հայտնվել Պրեմիեր լիգայում։ Նրանից շատ բան կարող եմ սովորել։ Սարիի մտքերի շնորհիվ մենք առաջընթաց կգրանցենք։ Դիտել եմ «Չելսիի» մի քանի հանդիպում, թիմն արդեն խաղում է այնպես, ինչպես ցանկանում է Սարին։ Իհարկե, նրան դեռ ժամանակ է հարկավոր, բայց նրա մտքերն արդեն կարելի է տեսնել։ Սարիի ոճը համապատասխանում է անգլիական ֆուտբոլին։ «Չելսին» միշտ եղել է մեր սկզբունքային մրցակիցը»,- Գվարդիոլայի խոսքն է փոխանցում Sky Sport-ը։

Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին իտալական «Նապոլիից» է տեղափոխվել «Չելսի»՝ փոխարինելով Անտոնիո Կոնտեին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English