23:26  ,  2 օգոստոսի, 2018

Պաշտոնական․ Բոնուչին վերադառնում է «Յուվենտուս», իսկ Իգուաինը կխաղա «Միլանում»  

Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտնել է, որ իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին տեղափոխվում է «Յուվենտուս», իսկ թուրինյան ակումբի ֆուտբոլիստներ Մատիա Կալդարան ու Գոնսալո Իգուաինը կարիերան կշարունակեն միլանյան թիմում։

Արգենտինայի հավաքականի հարձակվող Իգուաինը «Միլանում» կխաղա վարձակալությամբ (1 տարի), որի ավարտից հետո միլանցիները ձեռք կբերեն նրա տրանսֆերային իրավունքը։ Բոնուչիի եւ Կալդարայի համար ակումբների կողմից հավելյալ վճարներ չեն լինելու։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իգուաինի վարձակալության համար «Միլանը» վճարելու է 18 միլիոն եվրո։ Լեոնարդո Բոնուչին «Յուվենտուսի» կազմում խաղացել է 2010-2017-ը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում